Ոստիկանության Մարտունիի բաժնի ծառայողները, հունվարի 22-ին, ժամը 13.30-ին, Վերին Գետաշեն գյուղից բերման են ենթարկել 27-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2008 թ. մայիսի 21-ից ՌԴ Օրենբուրգ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթերի կեղծման մեղադրանքով:




























