Երեւանում, այսօր` հունվարի 23-ի կեսգիշերին, հրդեհվել է Սայաթ-Նովա փողոցի թիվ 20 շենքի 60-րդ բնակարանում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ` ավտոսանդուղքով, եւ փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.30-ին, մարվել`00.37-ին:
Աիդա Նազարյանին պատկանող բնակարանի խոհանոցում այրվել են ջեռուցման կաթսան, գազօջախը եւ կահույքը:




























