Գեղարքունիքի մարզում, հունվարի 21-ին, Գավառ-Սեւան ավտոճանապարհի 18-րդ կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան թաղվել է ձնակույտի մեջ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:    

Դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 02 ՏՕ 959 համարանիշի (վարորդը` Մարտունի քաղաքի բնակիչ, 34-ամյա Սարիբեկյան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ  թաղվել ձնակույտի մեջ:

Փրկարարների ուժերով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ձնակույտից դուրս է բերվել երթեւեկելի հատված, տուժածներ չկան: