Գործարարները 2012 թվական են մուտք գործում աննախադեպ անվստավստահությամբ: Այդ մասին են վկայում Գրանթ Թորնթոն Միջազգային գործարար զեկույցի (IBR) նոր ցուցանիշները: Ողջ աշխարհում գերակշռում են եվրագոտում տնտեսական ճգնաժամի մասին կանխատեսումները, որի հետ մեկտեղ, մեծանում է մտահոգությունը, որ բիզնեսի զարգացումն էլ ավելի կբարդանա, քան 2011 թ-ին:

Վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ համաշխարհային գործարարների լավատեսությունը  2011 թ. չորրորդ եռամսյակում կազմում է 0%, հավասարակշռություն ցուցաբերելով 2012 թ-ին իրենց երկրի համար լավատեսորեն եւ հոռետեսորեն տրամադրված գործարարների միջեւ: Սակայն այս ցուցանիշները ներկայացնում են հետագա վատթարացում, ի համեմատ 2011 թ.-ի 3-րդ եռամսյակի (3%) եւ 2011 թ.-ի 2-րդ եռամսյակի (31%):

Մի շարք նրբություններ են ի հայտ գալիս տարածաշրջանային պատկերում: BRIC երկրներում եւ Հյուսիսային Ամերիկայում լավատեսության մակարդակը զգալիորեն բարելավվել է նախորդ եռամսյակից՝ համապատասխանաբար բարձրանալով 25% - ից մինչեւ 34% եւ 3% - ից 6%: Սակայն համաշխարհային մակարդակում այս ցուցանիշը զրոյացվել է շնորհիվ Եվրոպայում լավատեսության կտրուկ անկման 0%-ից -17%: Եվրոգոտում լավատեսության մակարդակը իջել է 2% ից -16%:

Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Էդ Նասբաումը ասել է, - «Մտնելով 2012 թ. մենք տեսնում ենք վստահության բեւեռացում Եվրոպայի եւ մնացյալ աշխարհի գործարարների միջեւ: Այնուամենայնիվ, եվրոգոտում առկա ձախողման սպառնալիքը նշանակում է, որ գործարարները անորոշության մեջ են մնում գալիք տարվա առումով. նրանք պարզապես չգիտեն, թե ինչ սպասել: Այդ անորոշությունը վտանգում է վստահությունը եւ խոչընդոտում է բիզնեսի աճի հեռանկարներին:

 «Գործարարների լավատեսության արդյունքները արտացոլում են համաշխարհային տնտեսության վտանգված դիրքը, մի կողմից տեսնում ենք Բրազիլիայի, Չինաստանի եւ Միացյալ Նահանգների կայուն շուկաները, մյուս կողմից ճգնաժամից դուրս գալու լուծում չգտնող Եվրոպան»:

Հետազոտությունը նաեւ ցույց է տալիս որ համաշխարհային առեւտուրն անկում է ապրում: 3-րդ եռամսյակում արդեն իսկ 10 %-ով բարձրացած ցուցանիշը պատվերների նվազման վերաբերյալ, կրկին աճել է 4-րդ եռամսյակում 5 %-ով՝ համաշխարհային միջինը դարձնելով 37%: Այս արդյունքը մեծապես պայմանավորված է եվրոգոտում 9% աճով, սակայն հարկ է նշել, որ պատվերների նվազման ազդեցությունը կրում են նաեւ Հյուսիսային Ամերիկայի գործարարները (7%-ի աճ) եւ  BRIC երկրների գործարարները (4-ի աճ):

Էդ Նասբաումը ավելացրեց. «Ամբողջ աշխարհում, զարգացման հեռանկարները տարբեր են: Գործարարները ստիպված են աշխատել ավելի ջանասիրաբար, քան երբեւէ, որպեսզի դիմակայեն հզոր տնտեսական նանատումներին եւ պահպանեն իրենց շահույթը եւ մրցունակությունը: Իրավիճակի բարելավման կամ վատթարացման համար էական է Եվրոգոտու ճակատագիրը»:

Այն սպառնում է ձախողել բիզնեսի հեռանկարները ոչ միայն Եվրոպայում, այլեւ ամբողջ աշխարհում: Արագ զարգացող երկրների գործարարները, ինչպիսիք են Չինաստանը, Բրազիլիան առայժմ մնում են դրականորեն տրամադրված, սակայն Եվրոպան աշխարհի ամենամեծ միասնական շուկան է եւ, հետեւաբար, հիմնական առեւտրային գործընկերը: Հետագա տնտեսական անկման արդյունքները ռեզոնանս կառաջացնեն անգամ այս արագ զարգացող շուկաներում եւ դրանց սահմաններից դուրս:

«2012 թ.-ին Եվրոպայի օրենսդիրները որոշակի աշխատանք ունեն կատարելու: Գործարարներին անհանգաստացնում է այն, որ տնտեսական աճի մասին մտահոգվելուց առավել, ուշադրությունը սեւեռվում է խիստ միջոցների ձեռնարկման վրա, ինչը վնասում է իրենց զարգացման հեռանկարներին: Իհարկե, գործարարների ամանորյա ցանկությունների ցանկում առաջատար դիրքում են ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնելը եւ եվրոյի ապագան ապահովելը»: