Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել 6 նոր ոսկե հուշադրամներ: Դրանք են.
«Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակ» (ոսկի)
«Շուշիի ազատագրման 20-ամյակ» (ոսկի)
«Հայոց բանակի կազմավորման 20-ամյակ» (ոսկի)
«Հայոց բանակի կազմավորման 20-ամյակ» (արծաթ)
«Հովսեփ Օրբելիի ծննդյան 125-ամյակ» (արծաթ)
«Հայ գրքի տպագրության 500-ամյակ» (արծաթ)
«Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակ» ոսկե հուշադրամը նվիրված է Սայաթ-Նովայի (1712–1795 թթ.) ծննդյան 300-ամյակին:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է նուռ, որը խորհրդանշում է ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի` Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնը» հայտնի կինոնկարը: Նռան ֆոնին պատկերված են քամանչա, գիրք եւ փետրագրիչ: Քամանչայից աջ մակագրված է հուշադրամի թողարկման տարեթիվը՝ «2012», իսկ ձախ մասում` հայկական զարդանախշ է: Վերեւի ձախ անկյունում անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ DRAM», իսկ շրջագծով՝ «CENTRAL BANK OF ARMENIA» եւ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին Սայաթ-Նովայի դիմաքանդակն է, որից վերեւ զարդանախշ է, աջ մասում, ուղղահայց՝ «300 ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» մակագրությունն է:
Հուշադրամի հեղինակն է Տիգրան Չոբանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը 10000 դրամ
Տպաքանակը 1000 հատ
«Շուշիի ազատագրման 20-ամյակ» (ոսկի) հուշադրամը նվիրված է Շուշիի ազատագրման 20-ամյակին:
Հուշադրամի դիմերեսին հավերժության նշանի ֆոնի վրա պատկերված է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Ներքեւի մասում հուշադրամի անվանական արժեքն է` «10000 դրամ», իսկ եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը եւ թողարկման տարեթիվը՝ «2012»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են «Ոսկե արծիվ» շքանշանը, որը շնորհվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը: Եզրագծով՝ «ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» մակագրությունն է:
Հուշադրամի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը 10000 դրամ
Տպաքանակը 500 հատ
«Հայոց բանակի կազմավորման 20-ամյակ» (ոսկի) ոսկե հուշադրամ` նվիրված է հայոց բանակի կազմավորման 20-ամյակին:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքեւ հուշադրամի անվանական արժեքն է` «10000 դրամ», իսկ եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը եւ թողարկման տարեթիվը՝ «2012»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը եւ «Հայրենիք» շքանշանը, որը շնորհվում է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց: Եզրագծով՝ «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» մակագրությունն է:
Հուշադրամի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը 10000 դրամ
Տպաքանակը 500 հատ
«Հայոց բանակի կազմավորման 20-ամյակ» (արծաթ) հուշադրամ` նվիրված հայոց բանակի կազմավորման 20-ամյակին:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքեւ հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ», իսկ եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը եւ թողարկման տարեթիվը՝ «2012»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը եւ «Հայրենիք» շքանշանը, որը շնորհվում է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց: Եզրագծով՝ «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» մակագրությունն է:
Հուշադրամի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը 1000 դրամ
Տպաքանակը 500 հատ
«Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակ» (արծաթ) հուշադրամը նվիրված է Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակին:
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Օրբելու հնագիտական արշավանքի չափագրումներից գծագիր, Էրմիտաժի արծաթյա ցուցանմուշներ եւ գրառումով քարե սալիկ՝ Աղթամար կղզուց: Հուշադրամի վերեւի աջ մասում թողարկման տարեթիվն է՝ «2012», ներքեւի մասում անվանական արժեքը` «1000 դրամ» եւ ամբողջ եզրագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:
Հուշադրամի դարձերեսի աջ մասում Օրբելու դիմապատկերն է, ձախ մասում` Անիի 1910 թ. հնագիտական արշավանքի ցուցանմուշ` կարաս: Վերեւի մասում` «125 ամյակ» եւ ներքեւի մասում` «ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻ JOSEPH ORBELI 1887 1961» մակագրություններն են:
Հուշադրամի հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը 1000 դրամ
Տպաքանակը 500 հատ
«այ գրքի տպագրության 500-ամյակ» (արծաթ) հուշադրամը նվիրված է հայ գրքի տպագրության 500-ամյակին:
Հուշադրամի դիմերեսին պատկերված են «Երեւանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների պատկերանիշը եւ հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012»: Ներքեւի մասում անվանական արժեքն է` «1000 դրամ» եւ եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Վենետիկի տեսարաններից մեկը, առաջին հրատարակիչ Հակոբ Մեղապարտի նշանադրոշմը, «Ուրբաթագիրքը» եւ գրքից մի պատկեր` «Հիվանդի այցը»: Ձախ կողմում, ուղղահայաց՝ «Ուրբաթագիրք» գրառումն է, իսկ աջ եզրագծով՝ «ՀԱՅ ԳՐՔԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ 500-ԱՄՅԱԿ» մակագրությունը:
Հուշադրամի պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր:
Հուշադրամի եւ գունազարդ բուկլետի հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը 1000 դրամ
Տպաքանակը 500 հատ



























