2010թ. բյուջեի նախագիծը հակասական զգացմունքներ է առաջացրել հայ խորհրդարանականների մեջ: Եթե երկու կոալիցիոն կուսակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանն» ու Հանրապետական կուսակցությունը հայտարարել են 2010թ. բյուջեին լիարժեք աջակցելու մասին, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավարը փաստաթղթուղթն անվանեց Հանրապետական կուսակցության նախագիծ, նրանց երրորդ գործընկերը՝ «Օրինաց երկիրը» դեռ չի կողմնորոշվել:

Ինչպես նշեց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, կուսակցության դիրքորոշումը վերջնականապես կհստակեցվի ներկուսակցական նախատեսվող քննարկմանը: Ընդ որում, նա քաղաքական ուժերին կոչ արեց գիտակցաբար մոտենալ փաստաթղթին՝ հաշվի առնելով միջազգային ֆինանսական ճգնաժամը:

Իսկ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունն արդեն հաստատել է իր դիրքորոշումը բյուջեի նախագծի վերաբերյալ, քանի որ այնտեղ շատ գործոններ հաշվի չեն առնվել, այդ թվում գնաճը, հատկապես գազի տարիֆների աճի համատեքստում, ինչը շղթայական ռեակցիայով ազդելու է ողջ շուկայի վրա: «Եւ այդ ֆոնին 2010թ. բյուջեի նախագծով աշխատավարձերի եւ թոշակների աճ ի նախատեսվում, հետեւաբար սոցիալական իրավիճակը հանրապետությունում ավելի կխորանա»,- հայտնեց խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Բյուջեի նաագիծնա վելի մանրամասն վերլուծության ենթարկեց ՀՅԴաշնակցության ներկայացուցիչ Արա Նռանյանը: նա հայտնեց, որ բյուջեի նախագիծը լավատեսության հիմքեր չի տալիս, քանի որ անգամ փաստաթղթի ամբողջական իրագործման դեպքում սոցիալական իրավիճակը երկրում վատթարանալու է: խարհրդարանաի խոսքերով, կառավարությունը հրաշալի հասկանում է կառուցվածքային տնտեսական բարեփոխումների անցկացման անհրաժեշտությունը, սակայն միջազգային վարկերի ստացումից հետո իշխանությունը հանգստացավ եւ մտադիր չէ իրեն նեղություն տալ բարեփոխումներով: ըստ Նառնյանի՝ Հայաստանի կառավարությունը հանգիստ սպասում է Ռուսաստանի եւ ԱՄՆ տնտեսական իրավիճակի լավացմանը, եւ Հայաստանը կվերադառնա հին տնտեսական ցուցնաիշներին:

Սակայն, ինչպես ցույց տվեց փորձը, հայկական տնտեսության կառուցվածքը արմատապես է սխալ, հենց այդ պատճառով էլ տնտեսական ճգնաժամը հարվածեց Հայաստանին ամենացավոտ կերպով: