Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Արշակ Մադոյանի «Ամենեքեան որ սուր առնուցուն` սրով անկցին» գրքույկը:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ «Ամենաեքեան որ սուր առնուցուն` սրով անկցին» գրքույկն ամփոփում է 4-21-րդ դարերին վերաբերող ռազմահայրենասիրական մանրապատումներ, որոնք արտացոլում են հայ իրականության մեջ հայրենիք եւ Եկեղեցի հասկացությունների սերտ միությունը: Այստեղ բացահայտվում է այն ըմբռնումը, որ եթե մեկը սուր է բարձրացնում իր կրոնի ու Եկեղեցու դեմ, ուստի վտանգված է նաեւ ազգը, հայրենիքը եւ մայրենի լեզուն, ինչպես նաեւ արտահայտված է հայի` իր սրբազան արժեքների համար թշնամու դեմ պայքարելու ոգեկան արիությունը: Գիրքը նվիրված է Հայոց բանակի 20-ամյա հոբելյանին: