Այսօր` հունվարի 25-ին, գործարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի նոր ինտերտնետային կայքէջը` www.pashtpan.am:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նոր կայքի միջոցով այսուհետ մարդիկ կարող են առցանց դիմել Պաշտպանին: Դիմելու ձեւը եւ կարգը հստակ ներկայացված է կայքում:
Շատ մարդիկ տեղյակ չլինելով Պաշտպանի օրենքով սահմանված լիազորություններին՝ հաճախ դիմում են այնպիսի խնդիրներով, որոնք չեն կարող լուծվել այս մարմնի գործառույթների շրջանակում: Այժմ արդեն նոր կայքում հստակ եւ մատչելի ներկայացված են երբ դիմել եւ երբ չդիմել Պաշտպանին:
Կայքի նորույթներից է նաեւ «Հենց այս պահին» էջը, որտեղ ներկայացված է Պաշտպանի վարույթում եղած դիմումների շաբաթական վիճակագրությունը, պետական մարմինների կողմից թույլ տրված իրավախախտումները, ինչպես նաեւ նման իրավախախտումների կանխման եւ վերացման ամենավերջին դեպքերը:
Կայքի նորույթների մասին կարելի է պատմել ավելին, բայց դրանց ծանոթանալու լավագույն ձեւը այցն է www.pashtpan.am:
Ի դեպ, ֆեյսբուքում միաժամանակ բացվել է «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» (http://www.facebook.com/ombudsmanarmenia) անունով էջ, որտեղ ֆեյսբուքյան օգտատերերը կարող են իրենց հուզող հարցերն ուղղել Պաշտպանին եւ իր աշխատակազմին, ինչպես նաեւ ներկայացնել տարբեր ոլորտներում տեղի ունեցող իրավախախտումները:




























