2011 թվականին ԱԻՆ փրկարար ծառայության Լոռիի մարզային փրկարարական վարչությում գրանցվել է   556 արտակարգ դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 55 քաղաքացի, եւս 226-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին այսօր` հունվարի 25-ին կայացած հաշվետվության ժամանակ, ասել է մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը:

Նախորդ տարվա ընթացքում մարզում 2010թ. համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 114-ով,  զոհերի թիվը` 9-ով, եւս 59-ով նվազել է վիրավորների թիվը:

Ըստ վարչության պետի գրանցված դեպքերից` 267-ը եղել են տեխնածին, 79-ը` տարերային, 210-ը`  սոցիալ-կենցաղային բնույթի արտակարգ դեպքեր: