Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշին թաղամասում, այսօր` հունվարի 26-ին, «Երեւան Ջուր» ընկերության «Արեւմուտք» շահագործման տնօրինության «Մաշտոց» տեղամասի աշխատակիցներն ավարտում են նոր փականի տեղադրումը:
Ըստ տեղամասի պետ Էդգար Հայրապետյանի, տասնամյակներ առաջ տեղադրված հին փականը վաղուց արդեն չէր գործում, որի պատճառով տարածքում յուրաքանչյուր տեղային բնույթի վթարի պատճառով ստիպված էին լինում դադարեցնել ողջ թաղամասի ջրամատակարարումը: Ներկայումս տարվող աշխատանքների ավարտից հետո նման խնդիրներ այլեւս չեն առաջանա:
Ճիշտ է, դեռ որոշ ժամանակ կպահանջվի դիտահորի ծածկի տեղադրման եւ տարածքի բարեկարգման համար, սակայն տեղամասի աշխատակիցները հավաստիացրին, որ բնակիչների ջրամատակարարումը կվերսկսվի արդեն այսօր երեկոյան:



























