Հնդկաստանի Դարջիլինգ շրջանում մահացու սողանքներ և ջրհեղեղներ առաջացրած հորդառատ անձրևները նաև թեյի լավագույն պլանտացիայի տարածքներ են ոչնչացրել, հաղորդում է AFP-ն։

Ջրհեղեղը ոչնչացրել է Դարջիլինգի հայտնի թեյի այգիների մոտ հինգ տոկոսը՝ ծանր հարված հասցնելով այն տարածքին, որը հոմանիշ էր դարձել թեյի տերևի հետ։

Հնդկաստանի Թեյի խորհրդի տվյալներով՝ Դարջիլինգում տարեկան մոտ 10 000 տոննա թեյ է արտադրվում 17 500 հեկտար տարածքում։ Հասցված վնասը ևս մեկ վկայություն է այն բանի, որ վերջին տարիներին տեղումների ինտենսիվությունն ու անկանխատեսելիությունը արտացոլում են կլիմայի փոփոխության վատթարացող ազդեցությունը Հիմալայների թեյ աճեցնող տարածաշրջանների վրա։ Շաբաթ օրը Դարջիլինգում ավելի քան 261 մմ տեղումներ են տեղացել։

Հոկտեմբերի 3-ին սկսված մուսսոնային անձրևները դադարել են։