Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, այսօր` հունվարի 26-ին, նշանակումներ են կատարվել Հայ առաքելական եկեղեցու թեմերում եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Մայր աթոռի միաբան Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը ծառայության է կոչվել Արագածոտնի թեմում: Տ. Հովհաննես քահանա Մարուքյանը, ավարտելով ծառայությունը Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմում, նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանաձորի Հայորդյաց տան հոգեւոր հովիվ: Տ. Զոհրապ քահանա Մազմանյանը, ավարտելով ծառայությունը ՀՀ Զինված Ուժերում, իր հոգեւոր սպասավորությունը կշարունակի Վիրահայոց թեմում:




























