Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի բազմաբնակարան շենքերում կա 161 վերելակ, որից աշխատում է միայն 81-ը: Այս մասին, NEWS.am-ի Վանաձորի թղթակցի հետ զրույցում ասել է Լոռիի մարզի Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսությունների բաժնի պետ Գրիշա Պառավյանը, հավելելով, որ նախորդ` 2011թ-ին կառավարության միջոցներով հիմնանարորոգվել է եւս 11 վերելակ:

«2011թ-ին սկսվեց եւ այս տարվա հունվարին ավարտվեց համայնքի ֆինանսական աջակցությամբ նորոգվող ուսանողական թիվ  6 շենքի եւս մեկ վերելակ»,-ասա ցնա:

Բաժնի պետի խոսքով այս տարի եւս համայնքի աջակցությամբ կնորոգվեն մի քանի վերելակներ: Գրիշա Պառավյանը հուսով է, որ կառավարությունը եւս աջակցություն կցուցաբերի վերելակների նորոգման հարցում, իհարկե բնակիչների համաֆինանսավորմամբ:  Նրանցից  պահանջվում է վճարել սահմանված  գումարի 20 տոկոսը: Գրիշա Պառավյանի փոխանցմամբ, թեեւ վերելակների հարցը կարեւոր է, սակայն իրենք առաջնահերթությունը տալիս են.բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգմանը: