ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշումների ընդհանուր թիվը 2011թ կազմել է 49, իսկ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման մասով արձանագրվել է 7 դեպք: Այս մասին այսօր` հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Խոսքի պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նրա խոսքով` 2010թ.լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնությունների դեպքերը եղել են 9, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշումների թիվը՝ 19, իսկ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման մասով արձանագրվել է 7 դեպք: : «Ընդհանուր առմամբ 2011-ին հայաստանյան լրատվամիջոցներն ու լրագրողները շատ ծանր պայմաններում են աշխատել»,- ասաց Աշոտ Մելքոնյանը: Նա նշեց, որ 2011 թվականը, նախորդ երեք տարիների համեմատությամբ, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների առումով պակաս լարված է եղել, փոխարենը` աննախադեպ աճել է լրատվամիջոցների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների քանակը:



























