Միսիսիպիում բեռնատարի վթարից փրկված վերջին ռեզուս մակակը գտնվել է կենդանի։ Այս մասին տեղեկացրել է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում կատարելով Միսիսիպիի նահանգի վայրի բնության, ձկնորսության եւ այգիների դեպարտամենտին։

Դեպարտամենտի տվյալներով՝ կենդանու գտնվելու վայրի մասին հայտնել է տեղի բնակիչը։ Ավելի ուշ կապկին գտել են դեպարտամենտի աշխատակիցները։

Հոկտեմբերի 28-ին բեռնատարը տեղափոխում էր PreLabs կենսաբժշկական հետազոտական ​​կազմակերպությանը պատկանող 21 կապիկ, տեղեկացրել է The New York Post (NYP) թերթը։ Բեռնատարը շրջվել եւ հայտնվել է Միսիսիպիի նահանգի Հեյդելբերգ քաղաքի մոտակայքում գտնվող առվում։ Վթարի վայրի մոտակայքում որսացել են հինգ կենդանիներ, նրանց սատկեցրել են։ Եվս երեքը փախել են, որոնցից երկուսին կրակել են տեղի բնակիչները։

Օկրուգի շերիֆը զգուշացրել է, որ բոլոր կապիկները վարակված են կորոնավիրուսով, C հեպատիտով եւ հերպեսով, սակայն ավելի ուշ հերքել է այս տեղեկատվությունը։ Այնուամենայնիվ, իշխանությունները խորհուրդ են տվել հեռավորություն պահպանել կենդանիներից՝ նրանց ագրեսիվ վարքագծի պատճառով։