Հարավային Կորեայում էլեկտրակայանի կաթսայատան փլուզման հետեւանքով երեք մարդ մահացել է, տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով փրկարարներին։
Գործակալության տեղեկացմամբ՝ երեք աշխատող մահացած է հայտարարվել այն բանից հետո, երբ նրանց մարմինները հայտնաբերվել են փլատակների տակ։ Երկու մարդ փրկվել է։ Չորսի որոնումները շարունակվում են, նրանցից երկուսը ենթադրաբար մահացած են։
Ավելի վաղ Հարավային Կորեայի վարչապետ Կիմ Մին Սոկը հանձնարարել էր ներքին գործերի նախարարությանը, փրկարարներին եւ ոստիկանությանը մոբիլիզացնել բոլոր հասանելի սարքավորումներն ու անձնակազմը՝ ծուղակում հայտնվածներին փրկելու համար։




























