Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հինգշաբթի հայտնել է, որ ամերիկյան ուժերը Կարիբյան ծովի միջազգային ջրերում ոչնչացրել են եւս մեկ նավակ, որը, ենթադրաբար, օգտագործվել է թմրանյութերի մաքսանենգության համար։

«Ինչպես հայտարարում էինք ավեի վաղ, թմրաահաբեկիների նավերի դեմ հարվածները կշարունակվեն, մինչեւ որ նրանք դադարեցնեն ամերիկացիներին թունավորելը»,- գրել է ԱՄՆ պաշտպանության նախարարը X-ում։ Նրա խոսքով՝ նավակով թմրանյութեր էին տեղափոխում այն կազմակերպության անդամները, որն ամերիկյան իշխանությունները համարում են ահաբեկչական կազմակերպություն։ Դրա անունը չի նշվել։

Հեգսեթը հայտնել է, որ նավի վրա եղել են երեք «թմրաահաբեկիչներ»։ Նրանք սպանվել են ԱՄՆ զինվորականների հարվածից։

«Մեր երկրին սպառնացող բոլոր թմրաահաբեկիչներին. եթե ուզում եք ողջ մնալ, դադարեցրեք թմրանյութերի մաքսանենգությունը։ Եթե շարունակեք մահացու թմրանյութերի մաքսանենգությունը, մենք ձեզ կսպանենք»,- ավելացրել է Պենտագոնի ղեկավարը։

CNN-ի տվյալներով՝ վերջին ամիսներին ԱՄՆ զինվորականները ոչնչացրել են առնվազն 18 փոքր նավ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պատրվակով, որի հետեւանքով զոհվել է 70 մարդ։