Վաշինգտոնի դատարանն արդարացրել է տղամարդուն, որը սենդվիչ էր նետել իրավապահ մարմնի աշխատակցի վրա՝ բողոքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության դեմ։ Այս մասին հինգշաբթի հաղորդել է The Washington Post թերթը։

Օգոստոսին ատենակալների դատարանը հրաժարվել է դատախազության պահանջին համապատասխան մեղադրանք առաջադրել Վաշինգտոնի 37-ամյա բնակիչ Շոն Դանին քրեական անցագործության համար, որից հետո գործը վերաորակավորվել է որպես վարչական։ Նոյեմբերի 6-ին ատենակալների դատարանը նրան անմեղ է ճանաչել։ Տղամարդու փաստաբանները պնդել են, որ նրա արարքը անվնաս բնույթ է կրղել, եւ որ նրա նետած սենդվիչը չէր կարող վնասել զրահաբաճկոն հագած ոստիկանին։ Դանն ինքը հայտնել է, որ իրեն թհետապնդում են միայն Թրամփի քաղաքականության քննադատության համար։

Ինչպես նախկինում հաղորդել էր պարբերականը, 2025թ․ օգոստոսին Դանը մոտեցել է փողոցում գտնվող իրավապահ մարմինների մի խմբի, որոնց թվում էին Մետրոպոլիտենի տրանսպորտային ոստիկանության եւ ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանության ներկայացուցիչները։ Դրանից հետո, ըստ մեղադրանքի, նա սկսել է անպարկեշտ խոսքեր ասել ոստիկաններին եւ նրանց ֆաշիստներ անվանել։ Այնուհետեւ Դանը մոտեցել է ոստիկաններից մեկին եւ սենդվիչ նետել նրա վրա։ Դրանից անմիջապես հետո նա փորձել է փախչել, բայց ձերբակալվել է։ Գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտնել է, որ տղամարդն աշխատել է ԱՄՆ արդարադատության նախարարությունում, նրան ազատել են աշխատանքից։