Կարեւորելով Պաշտպանի գրասենյակի դերակատարումը երկրում մարդու իրավունքների պաշտպանության եւ ընտրական գործընթացներում` այսօր` հունվարի 31-ին, Միավորված թագավորության նորանշանակ դեսպան Քեթրին Ջեյն Լիչը հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ:
Պաշտպանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները եւ Պաշտպանի գրասենյակի ներգրավվածությունը ընտրական գործընթացներում:
Հանդիպման վերջում մասնակիցները կարեւորել են երկկողմանի կապերի ամրապնդումը եւ փոխանակվել են համագործակցության կոնկրետ առաջարկներով, որոնք կքննարկվեն ապագայում:



























