Կիրակի օրը Հնդկաստանի Անդամանյան կղզիներում տեղի է ունեցել 6.07 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Գերմանական երկրագիտական հետազոտությունների կենտրոնը (GFZ)։
GFZ-ի տվյալներով, երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ըստ Հնդկաստանի սեյսմոլոգիայի ազգային կենտրոնի, երկրաշարժը կղզում տեղի է ունեցել արևելյան ժամանակով մոտավորապես 12:06-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է 90 կմ հեռավորության վրա։





























