Խաղաղ օվկիանոսի հյուսիսային շրջանում տեղի ունեցած 6.7 մագնիտուդով երկրաշարժից հետո Ճապոնիան կիրակի օրը ցունամիի նախազգուշացում է հրապարակել, հաղորդում է AFP-ն։

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 17։03-ին (Գրինվիչի ժամանակով՝ 08։03-ին)՝ Իվատեի ափամերձ ջրերում։

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով, երկրաշարժը կարող է մինչև մեկ մետր բարձրությամբ ցունամի առաջացնել։