Ֆիլիպիններում ավելի քան 1.4 միլիոն բնակիչ է տարհանվել՝ երկրին հարվածած «Ֆունգ Վոնգ» սուպերթայֆունի պատճառով։ Այս մասին հաղորդում է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Հաղորդվել է նաև առնվազն չորս մահվան դեպքի մասին, որոնցից երկուսը երեխաներ են։ Քամու պոռթկումները որոշ վայրերում հասել են 64 մ/վրկ-ի (230 կմ/ժ)։

«Ֆունգ Վոնգ» սուպերթայֆունը Ֆիլիպիններին հարվածել է նոյեմբերի 9-ին: ABS-CBN News-ի տվյալներով՝ եղանակային պայմանների պատճառով չեղարկվել է ավելի քան 300 ներքին և միջազգային չվերթներ: