Նյու Դելիի կենտրոնում՝ պատմական Կարմիր ամրոցին մերձակա մետրոյի կայարանի մոտ տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ հաղորդում է CNN-ը։
Պայթյունի հետևանքով ավելի քան 30 մարդ ծանր վիրավորվել է։
Իշխանությունները նշել են, որ պայթյունի պատճառը դեռևս անհայտ է, սակայն երկրի ողջ տարածքում օդանավակայանները, երկաթուղային կայարանները, կառավարական շենքերը և մշակութային ժառանգության վայրերը բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։
Ըստ Reuters-ի՝ Դելիի հրշեջ ծառայության պետի տեղակալին հղումով՝ առնվազն վեց մեքենա և երեք ավտոռիկշա են այրվել։



























