Էկվադորի Մաչալա քաղաքի Էլ Օրո բանտում հայտնաբերվել է 27 կախված կալանավորի մարմին, հաղորդում է BBC-ն:

Ավելի վաղ բանտում անկարգություններ էին սկսվել, որոնց արդյունքում մահացել էր չորս կալանավոր և վիրավորվել ավելի քան 30-ը։ Մեկ ամիս առաջ նույն բանտում մահացել էր 14 կալանավոր՝ ինչպես այն ժամանակ հայտարարել էին իշխանությունները՝ ավազակախմբերի բախումների պատճառով։

Էկվադորի բանտային ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ 27 կալանավորները «խեղդամահ են արել միմյանց, ինչի հետևանքով տեղի է ունեցել ակնթարթային մահ»։

Պաշտոնյաները որևէ մանրամասնություն չեն տրամադրել, սակայն նշել են, որ «այս միջադեպը կապված չէ այսօր վաղ առավոտյան տեղի ունեցածի հետ», նշում է CNN-ը։