Չեչնիայի Հանրապետության դատախազությունը հետաքննություն է սկսել հուղարկավորության ժամանակ պատշգամբի փլուզման դեպքի առթիվ։ Դրա մասին հաղորդվել է գործակալության թելեգրամյան ալիքում։
Հուղարկավորության թափորը շարժվելիս է եղել Գուդերմեսի շրջանի Իշխոյ-Յուրտ գյուղի Ինտերնացիոնալնայա փողոցով։ Տեղի բնակիչները իրադարձությունը դիտել են մասնավոր տան փայտե պատշգամբից։
Քառասուն մարդ վիրավորվել է ծածկի փլուզման հետևանքով։ «112» թելեգրամյան ալիքի տվյալներով՝ նրանցից 20-ը հոսպիտալացվել է, գրում է «Коммерсантъ»-ը։





























