Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում հայտնաբերվել է խորքային հորի ապօրինի հորատման դեպք։

Տեսչական մարմնից NEWS.am–ին հայտնում են, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղում գործող «ՊԻՈՆ» ՍՊԸ-ն իր տարածքում՝ ջերմոցային տնտեսության ոռոգման նպատակով, առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության հորատում էր խորքային հոր։ Տեսուչները դադարեցրել են խորքային հորի ապօրինի հորատումը, կապարակնքել հորատող սարքավորումները։

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝  2.000.000 դր. չափով: