Թուրքիայի պաշտպանության նախարարությունը վաղաժամ է համարում Վրաստանում թուրքական C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի կործանման պատճառների քննարկումը, հետաքննությունը շարունակվում է։
«Այս պահին դեռ վաղ է մեկնաբանել միջադեպի պատճառը։ Միջադեպի շարունակական հետաքննությունը կպարզաբանի պատճառը», - Անկարայում լրագրողներին ասել է գերատեսչության խոսնակը։
Պաշտպանության նախարարությունը նաև նշել է, որ կործանված ինքնաթիռը «գնվել է Սաուդյան Արաբիայից 2012 թվականի հունվարի 21-ին և սպասարկումն ավարտելուց հետո շահագործման է հանձնվել 2014 թվականին» և արդիականացվել է 2022 թվականին։
«Որոշ պնդումների հակառակ, այս ինքնաթիռը շահագործումից չի հանվել օգտագործող երկրի (Սաուդյան Արաբիայի) կողմից, այլ եղել է [Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի] ավելցուկ։ C-130 ինքնաթիռները շարունակում են շահագործվել Սաուդյան Արաբիայի կողմից», - հավելել է գերատեսչությունը։



























