Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզարշավում Լիբիայի կողմից ֆինանսավորման գործով վերաքննիչ դատավարությունը կսկսվի 2026 թվականի մարտի 16-ին, ասվում է Փարիզի վերաքննիչ դատարանի հաղորդագրության մեջ։

«Այսպես կոչված լիբիական ֆինանսավորման գործը Վերաքննիչ դատարանը կքննի 2026 թվականի մարտի 16-ից մինչև հունիսի 3-ը», - նշվում է տեքստում։

Նշվում է, որ գործը քննվելու է դատարանի ուղղիչ պալատում։

Ֆրանսիայի 70-ամյա նախկին նախագահը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 2007-2012 թվականներին, սեպտեմբերի 25-ին մեղավոր է ճանաչվել հանցավոր խմբակցությանը մասնակցելու մեջ՝ նախընտրական քարոզարշավի լիբիական ֆինանսավորման գործով, սակայն արդարացվել է պետական միջոցների հափշտակումը թաքցնելու և պասիվ կոռուպցիայի մեղադրանքներով։ Ընդ որում, դատարանը չի հաստատել 2007 թվականի ընտրարշավի անօրինական ֆինանսավորման փաստը։ Սարկոզին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։ Հոկտեմբերի 21-ին նա սկսել է կրել պատիժը Փարիզի XIV շրջանի Սանտե բանտի մենախցում և այնտեղ անցկացրել է 21 օր։