Այսօր՝ նոյեմբերի 13–ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթանում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատական նիստի մեկնարկին դատավոր Կարեն Ֆարխոյանը հորդորեց ամբաստանյալ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ոտքի կանգնել, այլևս տեղից ռեպլիկներ չանել։
Ապա հանրային մեղադրողը նկատեց, որ քաղաքացին ակցիա է իրականացնում դահլիճում։ Ֆարխոյանը կարգադրիչներին հանձնարարեց ավելի ուշադիր լինել ու այլևս նման բան թույլ չտալ։





























