ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է գործողություն սկսել թմրավկարտելների դեմ արեւմտյան կիսագնդում: Ռազմական նախարարությունն արդեն սկսել է դրա իրականացումը։ Այս մասին Х-ում հայտնել է ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը։
«Այսօր ես հայտարարում եմ «Հարավային նիզակ» գործողության մասին: Այս առաքելությունը, որը գլխավորում են «Հարավային նիզակ» համատեղ աշխատանքային խումբը եւ ԱՄՆ Հարավային հրամանատարությունը (Southcom), կպաշտպանի մեր հայրենիքը, կվերացնի թմրաահաբեկիչներին մեր կիսագնդից եւ կպաշտպանի մեր հայրենիքը թմրանյութերից, որոնք սպանում են մեր ժողովրդին»,- գրել է Հեգսեթը։
Նա նաեւ նշել է, որ արեւմտյան կիսագունդը «Ամերիկայի շրջան» է։
ԱՄՆ-ում թմրանյութերից մահացությունների թիվը տարեցտարի աճում է, մասնավորապես՝ վտանգավոր օփիոիդ ֆենտանիլից, որն էլ դարձավ Չինաստանի նկատմամբ 100 տոկոս մաքսատուրքերի սահմանման հիմնական պատճառներից մեկը։
Թրամփի վարչակազմում կարծում են, որ Պեկինը բավարար միջոցներ չի ձեռնարկում ԱՄՆ-ում ֆենտանիլի պատրաստման նյութերի մատակարարման դեմ պայքարելու համար: Կոկաինը նույնպես լուրջ խնդիր է ԱՄՆ-ում, ինչպես նաեւ դրա ավելի էժան տարբերակը՝ «կրեկը», այն դեպքում, երբ այլ թմրանյութերի տարածվածությունը նույնպես թափ է հավաքում։





























