ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ ոչ ինքը, ոչ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առայժմ իրավունք չունեն զբաղեցնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը։ Այս մասին Վենսը նշել է Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։
Նոյեմբերի սկզբին Politico թերթը գրել էր, որ Ռուբիոն մասնավոր զրույցում հայտնել էր, որ Վենսը կլինի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի թեկնածուն 2028թ․ ընտրություններում։
Վենսը նշել է, որ անհեթեթ է Ռուբիոյին մրցակից համարելը, և նրան իր գործընկեր է անվանել։ Փոխնախագահի խոսքով՝ այժմ ինքը իր ուշադրությունը լիովին կենտրոնացրել է աշխատանքի վրա, իսկ վարչակազմը, և ներկայիս հանրապետական մեծամասնությունը Վաշինգտոնում մեկ տարուց ավելի ունի մինչեւ 2026թ․ միջանկյալ ընտրությունները իր ծրագրի իրականացման համար։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետականները կանեն ամեն ինչ միջանկյալ ընտրություններում հաղթելու համար։ ԱՄՆ նախագահի թեկնածուների մասին հարցը կքննարկվի պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփի հետ, նշել է Վենսը։
Հոկտեմբերին Թրամփը, խոսելով իր հնարավոր հաջորդի մասին ԱՄՆ նախագահի պաշտոնում, հայտնել էր, որ կա Վենսը, «նա հիանալի է», ինչպես նաեւ Մարկո Ռուբիոն։ Հանրապետականը վստահություն է հայտնել, որ ոչ ոք չի ցանկանա մրցակցել այդ երկու թեկնածուների հետ։




























