Ֆինլանդիայի զինված ուժերը կարող են 2026թ․ անցնել ԱՄՆ Նորֆոլք քաղաքում գտնվող ՆԱՏՕ հրամանատարությանը։ Այս մասին MTV Uutiset հեռուստաալիքին հայտնել է Ֆինլանդիայի պաշտպանական ուժերի մամուլի ծառայության ղեկավար Մաքս Արխիպպայնենը։
«Ամենայն հավանականությամբ, [Ֆինլանդիայի զինված ուժերի] փոխանցման ամսաթիվը կհետաձգվի մինչեւ հաջորդ տարի»,- ասել է Արխիպպայնենը։
Ֆինլանդիայի զինված ուժերը հաշվետու են Նիդեռլանդների Բրյունսյում քաղաքում գտնվող ՆԱՏՕ հրամանատարությանը։ Նախկինում նախատեսվում էր, որ Ֆինլանդիայի բանակը 2025թ․ սկզբին կանցնի Նորֆոլքի հրամանատարության տակ։ Դանիան, Իսլանդիան եւ Նորվեգիան արդեն հաշվետու են հրամանատարությանը։ Ֆինլանդիայից բացի՝ Նորֆոլքի կենտրոնակայանին կանցնեն նաեւ Շվեդիայի զինված ուժերը։
Հոկտեմբերի սկզբին Ֆինլանդիայի Միկկելի քաղաքում պաշտոնապես բացվեց ՆԱՏՕ ցամաքային ուժերի շտաբը։ Այն գտնվում է Ռուսաստանի սահմանից մոտ 200 կիլոմետր եւ Սանկտ Պետերբուրգից մոտ 300 կիլոմետր հեռու։ Նոր շտաբը գործում է շուրջօրյա ռեժիմով եւ հաշվետու է ԱՄՆ արեւելյան ափին գտնվող Նորֆոլքի կենտրոնակայանին։





























