Ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։ Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հիշեցնենք, որ նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել:

Դաշինքի ներկայացուցիչ Հրանտ Ավետիսյանը NEWS.am–ին հայտնել էր, որ խուզարկում են ավագանու անդամության թեկնածու առաջադրված անձանց տներ են մտել. «Խոսքը 4 հոգու մասին է, երկուսը Էջմիածնից, երկուսը՝ Հայթաղ համայնքից։

Նշենք, որ խուզարկում են Դաշինքի անդամներ Կարեն Գևորգյանի, Արմեն Դավթյանի, Մայիս Մելքոնյանի, Տիգրան Գևորգյանի բնակարանները։

Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան հայտնել էին, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։