2026 թվականին մոտ 318 միլիոն մարդ կարող է բախվել պարենի սուր պակասի, ինչը ավելի քան կրկնակի անգամ գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հաղորդագրության մեջ։

«Այնուամենայնիվ, աշխարհում մարդասիրական գործունեության ֆինանսավորման կրճատումը ՄԱԿ-ի ՊՀԾ-ին ստիպում է առաջնահերթություն տալ կարիքավորների մոտ մեկ երրորդին [տրամադրվող] պարենային օգնությանը։ 2026 թվականին կազմակերպությունը նախատեսում է ընդգրկել 110 միլիոն առավել խոցելի մարդկանց՝ դրա համար հատկացնելով մոտ 13 միլիարդ դոլար», - ասվում է ՄԱԿ-ի ՊՀԾ-ի հայտարարության մեջ։ - «Ֆինանսավորման ներկայիս կանխատեսումները ցույց են տալիս, որ ՄԱԿ-ի ՊՀԾ-ն կարող է ստանալ այդ գումարի միայն մոտ կեսը»։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կանխատեսում է, որ համաշխարհային պարենային ճգնաժամը չի լուծվի 2026 թվականին, քանի որ «հակամարտությունները, ծայրահեղ եղանակային երևույթները և տնտեսական անկայունությունը, կանխատեսվում է, որ կհանգեցնեն սուր պարենային անապահովության ևս մեկ տարվա»։