Երեւանում տեղացող ձյան հետեւանքները վերացնելու նպատակով՝ անցած գիշերվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել քաղաքի փողոցներում անխափան երթեւեկությունն ապահովելու ուղղությամբ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերվա ընթացքում մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 234,5տ տեխնիկական աղ եւ 557,2խմ ավազ, գործի է դրվել 139 միավոր հատուկ մեքենամեխանիզմ:
Բոլոր վարչական շրջաններում մաքրման աշխատանքները շարունակվում են։




























