Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը և հայտնի ամերիկացի լրագրողուհի Քենդիս Օուենսը հրապարակումներ են արել Х-ում, որոնցում հայտարարել են քաղաքական գործիչ Չարլի Քըրքի սպանությանը Ֆրանսիայի առնչության մասին։

Մասնավորապես, նոյեմբերի 22-ին Քենդիս Օուենսը գրել է, որ իր հետ կապվել է Ֆրանսիայի կառավարության ինչ-որ ներկայացուցիչ, որը պնդել է, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը իբր «պատվիրել են» իր սպանությունը։

Միևնույն ժամանակ Օուենսը պնդում է, որ Ֆրանսիան առնչակից է նաև ամերիկացի քաղաքական գործիչ Չարլի Քըրքի սպանությանը։

Այս հրապարակումը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում է տեղադրել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը։

«Ուսումնասիրելով այն ամենը, ինչ Չարլի Քըրքը երբևէ ասել է Մակրոնի Ֆրանսիայի մասին, ես Քենդիսի տեղեկությունը Ֆրանսիայի առչակցության մասին նրա մահվանը բավականին հավանական եմ համարում։ Չարլին նույնիսկ կոչ էր անում սահմանել 300 տոկոս մաքսատուրքեր Ֆրանսիայի համար, մինչև իմ դեմ մեղադրանքները չհանվեին», — մեկնաբանել է Դուրովը ամերիկացի լրագրողի հրապարակումը։

Հիշեցնենք, որ Քենդիս Օուենսն ու Պավել Դուրովը Ֆրանսիայի իշխանությունների հետ հակամարտության երկար պատմություն ունեն։

Մասնավորապես, հուլիսին Մակրոնների զույգը հայց էր ներկայացրել ամերիկացի լրագրողի դեմ՝ պահանջելով փոխհատուցում բարոյական և հեղինակության վնասի համար։ Հայցը կապված էր Օուենսի պնդումների հետ, թե իբր Բրիջիտ Մակրոնը տղամարդ է ծնվել։

Ինչ վերաբերում է Դուրովին, ապա 41-ամյա ռուսական ծագմամբ գործարարը 2024 թվականին Փարիզում ձերբակալվել էր և գտնվում է Ֆրանսիայի իշխանությունների պաշտոնական քննության ներքո՝ կապված հարթակի հանցավոր գործունեությանը ենթադրյալ մասնակցության հետ։
Մասնավորապես, նրան մեղադրել են առցանց հարթակի կառավարմանը մասնակցելու մեջ, որը հնարավորություն էր տալիս իրականացնել ապօրինի գործարքներ, տեղադրել երեխաների նկատմամբ սեռական բռնության պատկերներ և այլ ապօրինի բովանդակություն։