Իրանի արդարադատության նախարարությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ 292 աֆղանստանցի դատապարտյալներ Իրանից տեղափոխվել են իրենց երկիր, հաղորդում է Mehr-ը։
Աֆղանստանցի դատապարտյալները հանձնվել են «Թալիբան» շարժման իշխանություններին Դոգարուն և Իսլամ-Կալա սահմանային անցակետերի միջոցով։ Դատապարտյալների կատարած հանցագործությունները հիմնականում կապված են թմրանյութերի հետ, և նրանց փոխանցումը շարունակվելու է երկու երկրների միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի հիման վրա, հավելել են նախարարությունից։




























