Առավոտվա տվյալներով ոչ մի խնդիր չկա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, կառավարության շենքի մոտ NEWS.am–ի թղթակից հետ զրույցում նշեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ անդրադառնալով մարզում արդեն քանի օր մոլեգնող հրդեհներին։
Դիտարկմանը, որ Դիլիջանի քաղաքապետը հրդեհի վայրից «լայվ» էր մտել ծխախոտը ձեռքին, նա արձագանքեց. «Ես դրա մասին առանձին հարցազրույց կտամ»։





























