Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Համազասպ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Իսակով պողոտայից դեպի Բաբաջանյան փողոց ընթանալիս «Նեպտուն» մարզասարհի մոտ բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: