Լոռու մարզի Ուրասար համայնքում մտահոգություն ունեն, որ խոտածածկ տարածքի հրդեհը կարող է հասնել գյուղի շրջակա անտառներ։
NEWS.am–ի հետ զրույցում համայնքից հայտնեցին, որ հրդեհը սկսվել է Շիրակից, հասել Սպիտակ, այնուհետեւ Ուրասար եւ Կաթնաղբյուր բնակավայրեր։
«Հրդեհը վերահսկելի է, մեր մտահոգությունն է, որ անտառ չհասնի։ Հիմա մեծ թվով փրկարարներ, էկոպարեկներ, զինծառայողներ, բնակիչներ, կամավորներ ամեն ինչ անում են հրդեհը մարելու համար»,– ասացին համայնքից։
Նշենք, որ ըստ ՆԳՆ փրկարար ծառայության՝ նոյեմբերի 29-ին, ժամը 18։59-ին տեղեկություն է ստացվել, որ Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում նկատվել է ծուխ։ Պարզվել է, որ այրվում է խոտածածկ տարածք։
Նոյեմբերի 30-ին Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են մեծ թվով փրկարար ուժեր, էկոպարեկեր, «Լոռե» փրկարարական ջոկատի կամավորներ և բնակիչներ։





























