Հիշու՞մ եք, թե ես ինչքան պայքարեցի այն ծրագրի համար, որ մենք սահմանամերձ որոշակի շրջաններում իրականացնում ենք անարդյունավետ այգիների մասով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ ծրագրով, եթե հողամասի տերը համաձայն է, ամբողջ հողամասը մաքրում ենք, սերտիֆիկացված տնկին տնկում ենք, կաթիլային ոռոգումը քաշում ենք, ջրի հավաքման համակարգը անում ենք, ծառերը տնկում ենք։ Այս վերջերս իմացա, որ մի քանի այգիներ չորացել են։ Ինչի՞ են չորացել։ Պարզվում է հողամասի տերը այդ վինտիլը, որ ամիսը երեք կամ չորս անգամ ուղղակի պիտի փակի բացի, չի արել։
Ասում է՝ ինչի ես պիտի անեի՞ դա։ Զանգում են քաղաքապետարան, այս ամեն ինչից հետո, ասում են՝ բա այս այգին ո՞վ պիտի ջրի։ Ես չեմ հավատում, ասում եմ՝ ո՞նց կարող է այդպիսի բան լինի, բայց կա այդ բանը։ Մենք մեր իրականությանը մինչև չառերեսվենք, մինչև հոտընկած կենացների բարձրությունից չգանք, հողի վրա չկանգնենք, չշոշափենք այդ հողը, չի ստացվի ոչ մի բան։
Մենք պետք է մեր իրականությունը ճանաչենք, վերլուծենք և այդ իրականությունից բխող գործողություններ անենք։ Մենք մեր սխալների կամ տեղի ունեցածի վրա պիտի սովորենք: Պիտի զանգեինք, հիշեցնեինք, կամ թրեյնինգի ծրագիր պետք է անեինք։
Մեր սոցիալական քաղաքականությունները, այն բանաձևերը, որով մենք մինչև այսօր աշխատել ենք, մեծ մասը սպառել են իրենց, մենք լրիվ նոր բանաձևերով պետք է աշխատենք»,–ասաց բնա։





























