Հոնկոնգի կառուցապատողները քննարկում են ծխելու լիակատար արգելքի հարցը մեգապոլիսի շինհրապարակներում՝ բնակելի համալիրում բռնկված հրդեհից հետո, որը խլել է առնվազն 159 մարդու կյանք: Ինչպես տեղեկացրել է Ըստ South China Morning Post (SCMP) թերթը, որոշ ընկերություններ արդեն խնդրել են իրենց կապալառուներին կիրառել արգելքը:

Պարբերականը նշել է, որ անշարժ գույքի կառուցապատողների ասոցիացիան հավաքում է կարծիքներ ծխելու արգելքի վերաբերյալ: Միեւնույն ժամանակ, Henderson Land Development ընկերությունն արդեն խնդրել է շինհրապարակներում ծխելու լիակատար արգելք մտցնել: Ընկերության աղբյուրի համաձայն՝ ծխող ցանկացած աշխատող պարտավոր կլինի լքել աշխատավայրը, եւ կապալառուները կորոշեն՝ աշխատանքից ազատե՞լ աշխատողին, թե՞ տուգանել միջադեպից հետո: CK Asset Holdings ընկերությունը տեղեկացրել է, որ նույնպես արգելել է աշխատողներին ծխել աշխատանքի վայրում՝ նշելով, որ կստեղծվեն ծխելու համար նախատեսված հատուկ տեղեր: