Հնդկաստանում խոտաբույսեր վաճառող 34-ամյա Սիկանդար Նաթը մահացել է, երբ հանուն գրազի թույլ է տվել, որ կոբրան իրեն կծի, գրում է Bhaskar English-ը։
Նաթը երբեմն ելույթ էր ունենում գյուղերում՝ որպես կոբրաներ հմայող։ Նոյեմբերի 10-ին նա և կրտսեր եղբայրը՝ Կարանը, Գանեշպուր գյուղում ցուցադրում էին իրենց հմտությունները, երբ մի խումբ տղամարդիկ մոտեցել են նրանց։ Սիկանդարը հայտարարել է, որ ունի խոտաբույսեր, որոնք ի վիճակի են չեզոքացնելու կոբրայի թույնը, սակայն տղամարդիկ չեն հավատացել նրան և գրազ են եկել. եթե նա օձի կծոցիցի հետո ողջ մնա, նրան 10 հազար ռուփի կվճարեն։ Նաթը համաձայնել է և իր մատը պարզել է կոբրային։
Օձի կծոցից անմիջապես հետո նրա վիճակը սրընթաց կերպով վատթարացել է։ Եղբայրը փորձել է նրան տանել հիվանդանոց, սակայն փրկարարները թույլ չեն տվել դա անել, որպեսզի գրազի պայմաններն ուժի մեջ մնան։ Ավելի ուշ Նաթը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Նաթի ընտանիքը դատական հայց է ներկայացրել ընդդեմ փրկարարական խմբի՝ պնդելով, որ նրանք միտումնավոր են նման իրավիճակ ստեղծել։





























