Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լարիսա Դոլինան կիսվել է խարդախ սխեմայի մանրամասներով, որը նրան զրկել է բնակարանից։ Երգչուհին այս մասին խոսել է Առաջին ալիքի «Пусть говорят» հաղորդման ժամանակ։
Ըստ Դոլինայի՝ խարդախներն իրեն զանգահարել են այն բուհի ռեկտորի անվան տակ, որտեղ ինքը դասավանդում է և միանգամից կարողացել են համոզել արտիստին իրենց ճշմարտացիության մեջ։ Խաբեբաներն առաջարկել են կուտակումները փոխանցել «անվտանգ հաշիվներին», իսկ այնուհետև հայտնել են, որ իբրև թե նրա բնակարանը պատրաստվում են վաճառել կողմնակի անձանց, խոստանալով վերադարձնել գործարքից ստացված գումարը։
Երբ գնորդուհի Պոլինա Լուրիեն հետաքրքրվել , թե ինչու է բնակարանը վաճառվում շուկայականից ցածր գնով, Դոլինան բացատրել է, որ ցանկանում է տեղափոխվել ավելի ընդարձակ բնակարան։ 2024 թվականի օգոստոսին երգչուհին վաճառել է բնակարանը, իսկ 180 միլիոն ռուբլին փոխանցել է իրենց ներկայացնող խարդախներին՝ որպես ՆԳՆ աշխատակիցներ։
Ավելի ուշ Դոլինան դիմել է դատարան՝ պահանջելով գործարքը ճանաչել անվավեր։ Նոյեմբերի վերջին Երկրորդ վճռաբեկ դատարանը հաստատել է Խամովնիչեսկի դատարանի և Մոսկվայի քաղաքային դատարանի որոշումները՝ բնակարանը վերադարձնելով արտիստուհուն։ Արդյունքում, գնորդուհի Լուրիեն, ով վճարել էր 112 միլիոն ռուբլի, մնացել է առանց բնակարանի և գումարի։
Այս գործը հանրային բողոքի ալիք է բարձրացրել. սխեման, որի համաձայն մարդիկ իրենց բնակարանները վաճառում են խարդախներին, ապա դատարանների միջոցով հետ են վերադարձնում դրանք, հայտնի է դարձել որպես «Դոլինայի էֆեկտ»: Գերագույն դատարանը դեկտեմբերի 16-ին կքննի ստորին դատարանների որոշումների դե Լուրյեի բողոքարկումը: Դոլինայի դուստրը և անչափահաս թոռնուհին նույնպես ներգրավված են վեճում:
Նախկինում երգչին խաբած խարդախների խմբավորման առաջնորդը փախել էր արտասահման:



























