Մեծ Բրիտանիայի Դևոն կոմսությունում 22-ամյա տղամարդ է հայտնվել հիվանդանոցում՝ մի քանի գաստրոնոմիական մրցույթնորի մասնակցելուց հետո, հայտնում է Mirror-ը։ Երկու օրում նա կերել է մի քանի կիլոգրամ միս ու ձուկ, ինչպես նաև 38 հավի նագեթ։

Ռեստորաններից մեկում երիտասարդը 36 րոպեում կերել է երկու կիլոգրամանոց սթեյք՝ կարտոֆիլի ֆրիով և սոխով։ Հաջորդ առավոտյան նա իրեն վատ է զգացել, բայց երեկոյան նորից մասնակցել է չելենջին. այս անգամ կերել է 2,5 կգ ձուկ և կարտոֆիլ։

Դրանից հետո նրա վիճակը արագ վատթարացել է՝ սկսվել են ուժեղ որովայնի ցավեր, փսխում և 39°C ջերմություն։ Ընկերները նրան տաել են հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա ստամոքսում մեծ քանակությամբ չմարսված սնունդ են հայտնաբերվել։

Բուժումից հետո տղամարդուն դուրս են գրել, սակայն նույն երեկոյան նա նորից «խորտիկներ» է կերել՝ ուտելով 38 նագեթ, մեծ բաժին չիփսեր և աղանդեր։ Նա հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել նման մրցույթների մասնակցությունից՝ չնայած նախորդ միջադեպին։