Ո՞վ էր մտածում, օրինակ, 5-6 կամ 10 տարի առաջ, որ Ուկրաինայում կարող է այսպիսի պատերազմ լինի, որ աշխարհը կխառնվի ընդհանրապես, որ Միացյալ Նահանգներում կարող է նախագահ ընտրվել Թրամփը, ով էր պատկերացնում, որ նման ոճով ընդհանրապես որևէ նախագահը կարող է աշխատել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6–ին, իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իշխանափոխությունից հետո հնարավոր է կրկին անդրադառնալ Արցախի հարցին։

«Հիմա աշխարհը մտել է մի բավական անկայուն ժամանակահատված, երբ միաբևեռ աշխարհը տրանսֆորմացվում է բազմաբևեռ աշխարհի։ Սա այն իրավիճակն է, որտեղ կարելի է կամ կորցնել, կամ շահել։ Նայած դու ինչպիսի քաղաքականություն ես վարում, ժամանակին արագ կողմնորոշվո՞ւմ ես, թե՞ չես կողմնորոշվում, հիմարություննե՞ր ես անում, թե՞ հակառակը, հմուտ ճիշտ քայլեր ես անում։ Ես այսօրվա աշխարհում ոչինչ չեմ բացառում, և դրական և շատ բացասական։ Սխալ քայլերի պարագայում մենք կարող ենք լիքը բան կորցնել, ճիշտ քայլերի դեպքում մենք կարող ենք մեր երազած ինչ-որ հարցերի լուծում ստանալ, եթե ոչ ամբողջական, ապա գոնե մասնակի։

Օրինակ, ԱՄՆ–ն շատ հետաքրքիր է իրեն պահում. սկզբից մի հատ լավ հարվածում է, հետո նոր բանակցում է։ Ասում է՝ տարիֆները 200%, 100%, 500%, հետո ի՞նչ է ասում։ Ասում է՝ they lined up to kiss my ass։ Եվ ճիշտ է ասում, հերթ են կանգնում, գնում են, ինչ-որ ձևի հարցեր են լուծում։ Հետո 100%–ը դառնում է, օրինակ, 25%, 30%, բայց իր նպատակին հասնում է։

Այսօր մարդիկ ձևեր չեն թափում։ ասում են՝ սա իմ նպատակն է և հստակ այս նպատակին ուզում են հասնել։ Եվ ինձ համար ավելի ընկալելի է այդ ոճը՝ առանց խարդավանքների։

Հիմա ամերիկացիք «Կոլտը» դնում են սեղանին, ասում են՝ նստենք բանակցենք։ Առաջ Կոլտը սեղանին չէին դնում, բայց Կոլտը երևում էր, բանակցում էին «ջան–ջիգյարով», բայց մեկ է, բոլորը հասկանում էին, որ ինչ ասում են՝ պետք է խելոք անես։ Ով որ չի անում, հետևանքներ են լինում։

Հիմա աշխարհում հետևյալն է, չինացիները նստում են այդ սեղանի շուրջ և իրենց կոլտն են հանում դնումս եղանին։ Միանգամից պրագմատիզմը աշխատում է, երկուսն էլ Կոլտերը հանում են, սկսում են բանակցել իրար հետ, որովհետև այդ ուժը կա դիմացը նստած։

Եվ կա ևս մեկ երկիր, որ այս սեղանի շուրջ, որ նստում է, ճիշտ է, Կոլտը չի դնում սեղանին, բայց նռնակը հանում է, զապալը հանում է. Դա Ռուսաստանն է։ Նա ևս հասնում է իր նպատակին, որովհետեւ պրագմատիզմը միշտ կա Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ»,– հայտարարեց Քոչարյանը։

Նրա խոսքով, միշտ կարելիէ  ԱՄՆ–ի հետ բանակցել պրագմատիզմի հիմքով. «Ուրիշ հարց է, եթե դու այնպիսի վիճակում ես, որ քեզ չեն հետաքրքրում քո երկրի շահերը, քո համար Թրամփի հետ նկարվելը արդեն մի մեծ բան է՝ դարակազմիկ մի իրադարձություն է։ Դու գնում ես նկարցում, դրա դիմաց քո երկրի շահեր ուղղակի տալիս ես մի նկարի դիմաց։ Ախր դուք հո հիմար չե՞ք, լավ»։