Նավթի գները երկուշաբթի առավոտյան բարձրանում են՝ նախորդ սեսիայի աճից հետո։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը մեկ բարելի համար կազմել է 63.82 դոլար, ինչը 0.07 դոլարով (0.11%-ով) ավելի է նախորդ փակման ցուցանիշից։ Ուրբաթ օրը այս պայմանագրերը թանկացել են 0.49 դոլարով (0.8%-ով)՝ մեկ բարելի համար հասնելով 63.75 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI հում նավթի հունվարյան ֆյուչերսները նույնպես էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0.07 դոլարով (0.12%)՝ մեկ բարելի համար հասնելով 60.15 դոլարի: Նախորդ առևտրային նստաշրջանում այս պայմանագրերը աճել են 0.41 դոլարով (0.7%)՝ մեկ բարելի համար հասնելով 60.08 դոլարի:





























