Ինդոնեզիայի Սումատրա կղզում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 950 մարդ, ևս 274 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է Ինդոնեզիայի աղետների կառավարման ազգային գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ բնական աղետի հետևանքով վիրավորվել է մոտավորապես 5000 մարդ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհերի թիվը գերազանցել է 900-ը։
Ինդոնեզիայի որոնողափրկարարական ազգային գործակալությունը հայտնել է, որ տարերային աղետը առաջացել է հորդառատ անձրևների պատճառով, որոնք շարունակվում են տարածաշրջանում նոյեմբերի վերջից։ Սելավային հոսքերը վնասել են բնակելի շենքեր, ճանապարհներ և ենթակառուցվածքներ՝ դժվարացնելով փրկարարների մուտքը դեպի առավել տուժած շրջաններ։




























