Թերթը գրում է. «Երբ գերմանական կազմակերպության հասարակ ու համեստ իրավաբանը՝ պարզապես «բարի ու լավ տղա» Հրայր Թովմասյանը, դարձավ Արդարադատության նախարար,  Հրայրին անձնապես կամ իր որոշ ընդիմադիր ելույթներից ճանաչողները՝ հույսով նայեցին դեպի անհույս իշխանությունը։ «Իշխանությունը խելոք եւ ազնիվ տղեքի է առաջ տանում» մտածեցին նրանք ու սկսեցին անհամբեր սպասել... Ինչ եղավ հետո, անսպասելիորեն սպասելի էր...

...Եւ հիմա, առանց հեգնանքի անդրադառնանք այն լուրջ ու համակարգային խնդիրներին, որոնք եղեկ են ու կան արդարադատության ոլորտում։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն. Հարկադիրները հաճախ կաշառք վերցնելուց հետո են միայն արգելանք դնում կամ գանձում գումարները։ Հաճախ էլ անձնական շահագրգռվածությամբ դիտավորյալ մատնվում անգործության, եւ այդ ձգձգումների պատճառով պարտապանները հասցնում են կեղծ սնանկություն ձեւակերպել եւ պարտատիրոջ պահանջները չբավարարել։

Նոտարիատ. Մատուցվող ծառայությունների արժեքը ֆիքսված չէ։ Նույն ծառայության համար հայտնի չէ, որ նոտարը, որքան գումար կպահանջի։ Կա հսկայական ստվերային շրջանառություն նոտարական համակարգում։ Նոտարական գրասենյակներում հերթեր են ու ծառայությունների ցածր որակ։ Պետական ռեգիստրի գործակալություն. Ներդրված մեկ պատուհանի սկզբունքը ակնհայտորեն պատշաճ կերպ նախապատրաստված չէր, սպասարկող աշխատակիցների քվաքանակը անբավարար էր, ինչի հետուանքով գոյանում են հերթեր, եւ երկար ժամանակ է համակարգում խառնաշփոթ է։ Ներդրումից վեր եւ մինչեւ օրս աշխատողները շատ հարցերում տեղյակ չէն նոր ծրագրային համակարգից, ինչը հանգեցնում է գործընթացի անարդյունավետության։ Խոստացած էլեկտրոնային առցանց գրանցումն իրականություն չդարձավ։ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններ. Լայնորեն տարածված է տարբեր գրանցումների համար այս մարմինների աշխատակիցների կողմից կատարվող դրամաշորթությունը։ Քաղաքացիներին ծառայությունները մատուցվում են խտրական դրսեւորումներով։ Մարդկանց դիմումները անհիմն մերժվում են։ Մարդկանց նկատմամբ վերաբերմունքը կոպիտ է եւ էթիկայի լուրջ խախտումներով։

Քրեակատարողական մարմիններ. Վաղաժամկետ ազատման հետ կապված առկա են բազմաթիվ կոռուպցիոն դրսեւորումներ։ Ընդհանրապես համակարգը շարունակում է մնալ ծայրահեղ կոռումպացված։ Բռնություններն ու անմարդկային վերաբերմունքը ազատազրկվածների նկատմամբ շարունակվում է պահպանվել նույն ծավալներով։ Բանտախցերում պահպանվում է գերբնակեցումը՝ 8 հոգանոց խցում է կամ նույնիսկ մինչեւ էր մարդ։ Չնայած՝ Հրայր Թովմասյանը գտնում է, որ սրանք չեն իր ամենամեծ խնդիրները, այլ իր «աքիլեսյան գարշապարը դատական համակարգն է»։ Այստեղ վիճակն այնքան վատ է, որ չենք էլ անդրադառնա եւ պարզապես կբավարարվենք նախարարի գնահատականներով։

...Արդար լինենք Արդարադատության նախարարի հանդեպ։ Այս բոլոր խնդիրները եղել են նաեւ իրենից առաջ։ Նաեւ փաստենք, որ, իսկապես, որոշակիորեն բարելավվել է օրենքների նախագծերի որակը։ Այսինքն, կարելի է ենթադրել,  որ ներկայիս նախարարն ու իր թիմը աշխատում են համակարգային բարեփոխումներով շտկել վիճակը։ Այդպես են հաճախ իրենք բացատրում իրենց գործելաոճը։ Այսինքն՝ ասում են երեկ վատ էր, այսօր վատ է, բայց վաղը ամեն ինչ լավ կլինի։ Գրեթե նույն բառերով եւ նույ միտքն էին մեզ ներշնչում նախորդ նախարարները՝ Գեւորգ Դանիելյանն ու Դավիք Հարությունյանը։ Այսինքն, Հրայր Թովմասյանը աստիճանաբար նմանվեց իր նախորդներին եւ մնացյալ բոլոր պաշտոնյաներին։ Սակայն որքան ավելի ազնիվ կլիներ նման ձախողումների պարագայում հեռանալ պաշտոնից, անփորձ, բայց ուսյալ տեղակալների հետ բացել մի գիտահետազոտական կենտրոն ու գրել խելացի օրենքներ ապագայի համար։ Այսինքն՝ անել այն, ինչ այդքան որակով եւ հաջողությամբ անում էր իր գերմանական կազմակերպությունում»։