Ազգային վթարների հետաքննության հանձնաժողովը որոշել է, որ Ստոկհոլմի ավտոբուսի կանգառում երեք կանանց վրաերթի ենթարկելու հետևանքով տեղի ունեցած մահացու ողբերգությունը պայմանավորված է եղել վարորդի գիտակցության կորստով։ Dagens nyheter թերթի տվյալներով՝ պատճառը վարորդի հիվանդությունն է եղել։

«Ավտոբուսը հագեցած է տեսախցիկներով, որոնք ցույց են տալիս, որ վարորդը վթարի պահին անգիտակից վիճակում է եղել», - թերթը մեջբերում է հանձնաժողովի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Յոնաս Բեկստրանդի խոսքերը։

Նոյեմբերի 14-ին երկհարկանի ավտոբուսի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել։ Վարորդը հոսպիտալացվել է։